Փորձում ենք
Գիտե՞ք ինչն է ամենից
գրավիչը ստեղծագործելու պրոցեսի ընթացքում. անընդհատ փորձեր անելն ու հետաքրքիր արդյունքներ
ստանալը: Ու հենց այդ պահերին է, որ ես երջանիկ եմ:
Սկսում եմ պատմել
իմ ֆոտո փորձերի մասին: Ոչ մի նոր բան չեմ հայտնագործում, պարզապես փորձում եմ ու կիսվում
J
Հե՛յ գիդի, գիտություն և տեխնիկա ու ամենակարևորը ՖԻԶԻԿԱ՛: Վերջինիս հետ կապված շատ չեմ մանրամասնի, բայց ախր շատ կարևոր տեղ ունի լուսանկարչության
մեջ, շատ-շատ: Ինչևէ, պատմեմ, թե ինչպես եմ նկարել այս նկարը, որը չի ենթարկվել ոչ
մի հետգործընթացային (էտ post-processing-ի թարգմանությունն
էրJ) մշակման:
Մաս 1
Հավանաբար լսած կլինեք բևեռացնող ֆոտո ֆիլտների մասին, իրենց
polarization են ասում: Իսկ
ավելի կոնկրետ, այս նկարը ստանալու համար օգտագործվել է ճապոնական Marumi Circular
polarization ֆիլտր: Լուսանկարչության, հատկապես բնանկարների և լուսային անդրադարձում
ունեցող կադրերի համար բևեռացնող ֆիլտրները անփոխարինելի գործիքներ են:
Թե ինչպե՞ս են աշխատում
ֆիլտրները, կարող եք կարդալ այստեղ, իսկ ավելի մանրամասն բացատրության համար՝
այստեղ և այստեղ:
Երկու խոսքով. Դրանք 2 մասից բաղկացած պտտվող ֆիլտրներ են, որոնք
ունեն հատուկ նշագրում: Կախված նրանից, թե ինչ աստիճանով ենք պտտում ֆիլտրը նշագրման
նկատմամբ՝ ստանում ենք տարբեր արդյունքներ:
Օրինակ՝
ISO 100, 105mm, f/5.6, 1.6', նշագրումը 90 աստիճան, մոխրագույն ֆոն |
ISO 100, 105mm, f/5.6, 1.6', նշագրումը 0 կամ 180 աստիճան, մոխրագույն ֆոն |