2013/03/18

Մրցույթ, որին ես չեմ մասնակցում :Ճ


Վերջին շաբաթվա ընթացքում ֆեյսբուքի նորությունների էջս հեղեղված է մրցույթի մասնակցող լուսանկարների «լայքեր» հավաքող խնդրանքներով: Ինքս շատ հազվադեպ եմ մասնակցում մրցույթների ու հատկապես՝ լուսանկարչական: Չմանրամասնելով, թե ինչու՞ արվեստի հետ կապված մրցույթներ չեմ սիրում, չեմ մասնակցում և առանձնապես յուրահատուկ եռանդով չեմ հետևում նման մրցույթների՝ այս անգամ, չգիտես ինչու, չափազանց հետաքրքրեց /գուցե մրցանակն էր պատճառը ու շատ ուզեցի, որ հաղթի լավագույնն ու ամենից արժանավորը/: Ու սկսեցի մանրամասն դիտել ներկայացված լուսանկարները: Առաջին անգամ!!!
Մրցույթի համար նախատեսված ալբոմի անվանումն է «Գեղեցիկ լուսանկարներ», որտեղ 17.03.2013-ի դրությամբ մասնակից լուսանկարների քանակն անցնում է 450-ից: Առաջին փուլի արդյունքներով պետք է ընտրվեն 30 լուսանկար՝ հետագա պայքարը շարունակելու համար: Մրցույթի անցկացման մանրամասները կարող եք գտնել այստեղ, իսկ ես միանգամից անդրադառնամ ինձ դուր եկած նկարներին, որոնք, ի դեպ շատ չեն ու բացարձակապես կապված չեն իրենց ունեցած «լայքերից»:
Այս պահի դրությամբ իմ ընտրությունն այսպիսին է.

Լավագույն լուսանկար, հեղինակ՝ Գագիկ Պետրոսյան. 
Բացառությամբ մի քանի /երևի 8-10 նկարների/ այստեղ ներկայացված է լուսանկարչի աշխատանք, շատ լավ աշխատանք, որին մեկ անգամ նայելուց հետո անընդհատ ցանկություն է առաջանում նայելու: Ազդեցիկ է ու որակյալ:
Մի քիչ պակաս լավագույն, հեղինակ՝ Ռուզաննա Հարությունյան. 
Մրցույթի թեման գեղեցկությունն է, բայց կա մի ավելի կարևոր պայման՝ ստեղծագործական մոտեցումը: Ահա այս նկարում ինձ համար երկուսի առկայությունն էլ տեսանելի է, ինչպես նաև նախորդ նշված նկարում: Հավանել եմ շատ:
Մի քիչ էլ պակաս լավագույն, հեղինակ՝ Տաթև Ֆրանգուլյան. 
Եթե սենյակիս համար նկար ընտրեի, ապա ընտրությունս անպայման կանգ կառներ հենց այս լուսանկարի վրա: Առանց ավելորդ բառերի՝ կրակ է, որ ներառում է ամեն ինչ:
Հատուկ առանձնացնելու արժանի եմ համարում նաև այս լուսանկարը, հեղինակ՝ Տուշո Բարսեղյան: Նուրբ է, զգացմունքային... Բայց ինչ-որ անհասկանալի վանող բան եմ զգում... Միանշանակ շատ լավ աշխատանք է նաև հենց այն պատճառով, որ ստիպում է փնտրել ինչ-որ անհասկանալի բաներ, որ, գուցեև չկան. վերջինս վկայում է ստեղծագործական մտքի առկայության մասին...
Սուպեր լուսանկար, հեղինակ՝ Բիայնա Մահարի.

Շատ եմ հավանում ու զարմանալի է, որ շատ քիչ արձագանքողներ կան... Այս հեղինակի այլ աշխատանքներ նույնպես ներկայացված են, որոնցից առանձնահատուկ հավանում եմ այս մեկը, բայց, նաև ծանոթ լինելով հեղինակի այլ աշխատանքներին, որոնք այստեղ ներկայացված չեն, իմ անձնական կարծիքն արտահայտելով՝ ուզում եմ նշել, որ այս թեմայով ավելի գեղեցիկ նկարներ ունի հեղինակը...
Հատուկ ուշադրություն եմ ուզում դարձնել ահա այս լուսանկարին, հեղինակ՝ Տիգրան Մանուկյան.
Հետաքրքիր և գեղեցիկ, շատ գեղեցիկ բնապատկեր է, բայց մի փոքր երկարություն է պակասում: Կիսատություն կա, որ ինձ խանգարում է... Շարունակություն է հարկավոր: Այս ամենը հաշվի առնելով՝ հավանում եմ:
Ամենաստեղծագործական՝ առանց մեկնաբանման, հեղինակ՝ Դամիան Հովհաննիսյան:

Կան ներկայացված լուսանկարներ, որոնք համապատասխանում են գեղեցկության, բայց ոչ ստեղծագործական մոտեցման չափանիշներին, օրինակ.
Գրավիչ ու սեքսուալ, երևի... Հեղինակ՝ Բաբկեն Խաչատրյան

Այս լուսանկարը, հեղինակ՝ Գևորգ Ղոսալմյան.

Գուցե ոմանք նաև ստեղծագործական համարեն, բայց ինձ համար այս լուսանկարը գերազանցապես նորաձևության ուղղվածությանն է պատկանում: Բայց պետք է փաստեմ, որ այս լուսանկարը մաս է կազմում մի հետաքրքիր շարքի, որը ես չափազանց գնահատում և հավանում եմ:
Անհասկանալի է... 
Լուսանկարի կատարման որակը, իհարկե, շատ բարձր է, բայց գեղեցկության և ստեղծագործական լինելու մասին... չեմ մեկնաբանում, հեղինակ՝ Տյոմս Հարությունյան:
Ուզում եմ անպայման ներկայացնել բավական շատ հավանություն ստացած աշխատանքներից մեկը, հեղինակ՝ Վահան Սեդրակյան: 

Կա միտք, կապեր, լրացումներ, բայց անորակ... :/ աչք ցավեցնելու չափ անորակ... Ափսոս, որ վերջինն այնքան է խանգարում, որ չեմ կարողանում նույնիսկ միտքը գնահատելու համար հավանություն տալ, շատ ափսոս...
Մնացած լուսանկարներն առանձին նշելու հարկ չեմ համարում, բայց կանեմ մի քանի ընդհանուր մեկնաբանություն.
1.      Երեխաների նկարներ – լինելով կատարելությանն ավելի մոտ կանգնած էակներ՝ երեխաների լուսանկարները նույնպես պետք է լինեն կատարյալ...
2.      Ինչպե՞ս... Չսիրեցի...

3.      Մյուս աշխատանքներն առանձին քննարկելու անհրաժեշտություն չեմ գտնում:

Հաջողություն եմ մաղթում բոլոր մասնակիցներին ու երևի այս մրցույթը ինձ համար սկիզբ կդնի լուսանկարչական մրցույթներին ավելի ուշադիր հետևելու սովորության J

0 comments:

Post a Comment