Փորձում ենք
Գիտե՞ք ինչն է ամենից
գրավիչը ստեղծագործելու պրոցեսի ընթացքում. անընդհատ փորձեր անելն ու հետաքրքիր արդյունքներ
ստանալը: Ու հենց այդ պահերին է, որ ես երջանիկ եմ:
Սկսում եմ պատմել
իմ ֆոտո փորձերի մասին: Ոչ մի նոր բան չեմ հայտնագործում, պարզապես փորձում եմ ու կիսվում
J
Հե՛յ գիդի, գիտություն և տեխնիկա ու ամենակարևորը ՖԻԶԻԿԱ՛: Վերջինիս հետ կապված շատ չեմ մանրամասնի, բայց ախր շատ կարևոր տեղ ունի լուսանկարչության
մեջ, շատ-շատ: Ինչևէ, պատմեմ, թե ինչպես եմ նկարել այս նկարը, որը չի ենթարկվել ոչ
մի հետգործընթացային (էտ post-processing-ի թարգմանությունն
էրJ) մշակման:
Մաս 1
Հավանաբար լսած կլինեք բևեռացնող ֆոտո ֆիլտների մասին, իրենց
polarization են ասում: Իսկ
ավելի կոնկրետ, այս նկարը ստանալու համար օգտագործվել է ճապոնական Marumi Circular
polarization ֆիլտր: Լուսանկարչության, հատկապես բնանկարների և լուսային անդրադարձում
ունեցող կադրերի համար բևեռացնող ֆիլտրները անփոխարինելի գործիքներ են:
Թե ինչպե՞ս են աշխատում
ֆիլտրները, կարող եք կարդալ այստեղ, իսկ ավելի մանրամասն բացատրության համար՝
այստեղ և այստեղ:
Երկու խոսքով. Դրանք 2 մասից բաղկացած պտտվող ֆիլտրներ են, որոնք
ունեն հատուկ նշագրում: Կախված նրանից, թե ինչ աստիճանով ենք պտտում ֆիլտրը նշագրման
նկատմամբ՝ ստանում ենք տարբեր արդյունքներ:
Օրինակ՝
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgNP2xc_lPhoWEM1Ij_YGkntnlW05hFOye2XiFYQkKfqHLXehxSOPJIMBCMfCRKIVIkOj8S0FQXtb06KO4-VtxqTV-zcM84I9fC_N4IdasG7VnzXoQZYp1RbseTlRonX4VVwt9QtrKiRllS/s1600/ARM_0780.jpg) |
ISO 100, 105mm, f/5.6, 1.6', նշագրումը 90 աստիճան, մոխրագույն ֆոն |
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiEjJmifpjr3vqaKVCC0MkL1ZGLUTAweUUi5ekadqzj53Q-oQaKYmOBX14QaauTxMOzGwMbAfU28TmQB4ftGu1dBEsIdoZFkFMtPvg1HM7gkfnbTuya-m2VdAEKKdPSZ3Nz_3eJgz7n4S96/s1600/ARM_0781.jpg) |
ISO 100, 105mm, f/5.6, 1.6', նշագրումը 0 կամ 180 աստիճան, մոխրագույն ֆոն |
Փորձարկումն իրականացանելու համար մեզ անհրաժեշտ է ունենալ LCD մոնիտոր, էկրանի միագույն ֆոն (ցանկալի է մոխրագույն, բայց ուրիշ գույներով
էլ փորձեք, հետաքրքիր տարբերակներ կստացվեն),
բևեռացնող ֆիլտր և պլաստմասսե որևէ իր:
Միագույն էկրանը կհանդիսանա ձեր նկարի հետևի
ֆոնը: Կարող եք այն ուղղահայաց դիրքում պահել և պլաստմասսե իրը ամրակով պահել նրա առջևում,
կամ հորիզոնական դիրքով տեղավորել էկրանը, իսկ նկարի համար նախատեսված իրը դնել ուղղակի
էկրանի վրա, ինչպես արել եմ ես:
Կարող եք փորձել ձեռքով պահել ֆիլտրը և պտտել ու կստանաք գունային գեղեցիկ երանգներ
(բացի իմ փորձերից, ահա այստեղ էլ նայեք ):
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgFKYQkGzxZmDX64A_2Hzx43_eXTiSDfgXWnTHgltYlOPPpqpu8s8jWMcc_16rxI_DGruaWvGyyzTADrW-5anlXX2rej_ruYHG3QRJUVX9BhIRtRagQqHyWJdITjNHOhn7gbei40KCRfrfL/s1600/example+2.jpg) |
ISO 100, 105mm, f/5.6, 1.6', նշագրումը
0 աստիճան, մոխրագույն ֆոն |
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgUgjMfaBswMlBc3k-eJdYOrTwKRM7nUCE4I9G7lHV8RyirrR9zX_1f4CFFF1nK-Ax7LFLN4WXSNIfbT9G8ugp1acLApCYZFKQt6B2GClF_dy_EmwBBeKVWO5kNV_PxFgc0D2g2UarMOMCy/s1600/ARM_0789.jpg) |
ISO 100, 105mm, f/5.6, 1.6', նշագրումը
30 աստիճան, վարդագույն ֆոն |
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgiHZsSFoFnsYraZVISmoCBAHDarZ8fC66aaZ-V-lSD-_AacRuG4S6aEeB3XxMc-BRjIlSRS9MsF5y4MTjv7UhG_6L0hNFWLoGHeaXlyKa8KiuEMAhPau-5rPiFLtppZ1RpV9pVbtV7_v-Q/s1600/ARM_0788.jpg) |
ISO 100, 105mm, f/5.6, 1.6', նշագրումը
60 աստիճան, վարդագույն ֆոն |
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEghAbp6hzsWHjSlAl-fNtY9RXbdC1qC4ztR_v-UHriJJl8KFLYAqLGUB96-sh0YBi4yzDIuqPlDVkbHnMI_HTvkAP6yGHuuaussVK9fCOe2WNb4IYH2aDErSyduasO98-IiOLgjYJh2xnwP/s1600/example+1.jpg) |
ISO 100, 105mm, f/5.6, 1.6', նշագրումը
90 աստիճան, մոխրագույն ֆոն |
Այսպիսով, նկարվող
օբյեկտներին տեղադրում ենք էկրանի ֆոնին ու պտտում բևեռացնող ֆիլտրը, ահա այսքանը:
Չմոռանաք լուսավորության մասին. Հավանաբար ձեզ պետք կգա կանգնակ, քանի որ ֆիլտրը
քչացնում է լուսավորությունը և անհրաժեշտ կլինի փոքրացնել նկարելու արագությունը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiToneCSQI3IZDOhNN6Bn8Ed-ppZ8PB7GxdKwys5Tvo8uejgqYcV5WBrstbbMqre5EVDc5oNNlSBbwUG5Q-u1A2vcjc57iYxgBhrO1H8_ULv0wXSxjKsIiv9IWYiJn0wkOmmpsXLHUO6LGZ/s1600/ARM_0793.jpg) |
ISO 100, 105mm, f/5.6, 1.6', նշագրումը 90 աստիճան, մոխրագույն ֆոն |
Մաս 2
Կցանկանայի նաև պատմել
նկարված անիվավոր շրջանների մասին: Դրանք իմ մանկության մի մասն են կազմում, ամենասիրելի
խաղալիքներից: Ծանոթացե՛ք, սպիրոգրաֆ` խաղալիք, որի հեղինակն
է բրիտանացի ինժեներ Դենիս Ֆիշերը: Խաղալիքի վերջնական տարբերակը ստեղծվել է ավիառումբերի
դեմ պայթուցիցչների նախագծման ժամանակ՝ 1962թ-ին և առաջին անգամ ներկայացվել է
1965թ-ին տեղի ունեցած Նյուրեմբերգում կայացած Խաղալիքների միջազգային ցուցահանդեսի ժամանակ:
Սակայն սպիրոգրաֆն առաջին անգամ ի հայտ է եկել 19-րդ դարի վերջերին: Մաթեմատիկոս Բրունո
Աբականովիչը հայտնաբերել է նրա հատկությունները կորերով սահմանափակված պատկերի մակերեսի
բանաձևի դուրս բերման ժամանակ: Մանրամասն տես՝ այստեղ:
Սպիրոգրաֆի բազում տեսակներ կարող եք գտնել օնլայն խանութներում՝
այստեղ և այստեղ:
Իսկ եթե ցանկանում եք տեսնել սպիրոգրաֆի օգտագործման հետաքրքիր
գաղափարներ՝ խնդրեմ:
Ահա և իմ փորձերի արդյունքները. վայելե՛ք, փորձե՛ք ու ամենակարևորը՝
չմոռանաք կիսվել ձեր փորձերով ու գիտելիքներով:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEimrkACQvHYtScryuDjjG3kVtvzXhjiktqSFxlGZUN3w57QG8BuLruZ_Q0b9pUH1_OzWfVn1tqqMtZPYmigVAZ_3fUiPwTSv48Yt_EwU8aW97TivWICUmhciQzqKE22PAF-kyGwaXzC_nAz/s1600/ARM_0764-Edit.jpg) |
ISO 100, 105mm, f/5.6, 1.6', նշագրումը 90 աստիճան, մոխրագույն ֆոն |
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgdPR9HF2SVuKV_qjXWJgKseCP7WOfEFNvd9nxXbvqY0JCYXIWxUDHl9l_kvHux0rl35RrfrCmDRKz7HnT4z7a7VU3P03JfJeM-G-J2Q-E7bGHkJLtbjiVcb698wxtBzJrfpMV5vdAwySAA/s1600/ARM_0765.jpg) |
ISO 100, 105mm, f/5.6, 1.6', նշագրումը 90 աստիճան, մոխրագույն ֆոն |
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEireZHs0U8LqGL1JiC5_LbkqKBxIC04b-TWOso6CQK60kXgbqktyMp6kWEe3qt2jzfZ-8rX4wGVsVUvEIId8wyBnbqS54I4NLmq9MrM2gUoV-ii8wk8eowAVf19KnwtxzPP_2y-5OWtND7u/s1600/ARM_0772.jpg) |
ISO 100, 105mm, f/5.6, 1.6', նշագրումը 90 աստիճան, մոխրագույն ֆոն |
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgvaIBSZyC26rkbkh-w_8JtdSD3NnAP_kKMtltKlj0nZ0ShtMo-Xjr703cMWdoPlQqQuV2zmWPlFBADi6MoHfe2X8dMKdIrCYXyzFHnA2F8N_GYygA472iOkeLlqMDcRtoH2WRa2DvVL9Gc/s1600/ARM_0773.jpg) |
ISO 100, 105mm, f/5.6, 1.6', նշագրումը 0 աստիճան, մոխրագույն ֆոն |
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgRi2gJ7uS8MxCv5iQv_VB-Gr4CgMIp_dRmTjXrnz2AHswb7ncnTkKhDzZi2LT_EDLZuvIAqeP7T6_Nyy_4HTycNr7d35xw6rYGCri6NT3YnoPji-uVlcGywpjviuCDVqT8qjqXy7ZHp2t9/s1600/ARM_0808.jpg) |
ISO 100, 105mm, f/5.6, 1.6', նշագրումը 90 աստիճան, մոխրագույն ֆոն, սպիրոգրաֆի օգնությամբ արված պատկերներով |
Հ.Գ. Տարածեք
ձեր գիտելիքները, նրանք դրանցից չեն պակասի...
0 comments:
Post a Comment