2013/03/18

Մրցույթ, որին ես չեմ մասնակցում :Ճ


Վերջին շաբաթվա ընթացքում ֆեյսբուքի նորությունների էջս հեղեղված է մրցույթի մասնակցող լուսանկարների «լայքեր» հավաքող խնդրանքներով: Ինքս շատ հազվադեպ եմ մասնակցում մրցույթների ու հատկապես՝ լուսանկարչական: Չմանրամասնելով, թե ինչու՞ արվեստի հետ կապված մրցույթներ չեմ սիրում, չեմ մասնակցում և առանձնապես յուրահատուկ եռանդով չեմ հետևում նման մրցույթների՝ այս անգամ, չգիտես ինչու, չափազանց հետաքրքրեց /գուցե մրցանակն էր պատճառը ու շատ ուզեցի, որ հաղթի լավագույնն ու ամենից արժանավորը/: Ու սկսեցի մանրամասն դիտել ներկայացված լուսանկարները: Առաջին անգամ!!!
Մրցույթի համար նախատեսված ալբոմի անվանումն է «Գեղեցիկ լուսանկարներ», որտեղ 17.03.2013-ի դրությամբ մասնակից լուսանկարների քանակն անցնում է 450-ից: Առաջին փուլի արդյունքներով պետք է ընտրվեն 30 լուսանկար՝ հետագա պայքարը շարունակելու համար: Մրցույթի անցկացման մանրամասները կարող եք գտնել այստեղ, իսկ ես միանգամից անդրադառնամ ինձ դուր եկած նկարներին, որոնք, ի դեպ շատ չեն ու բացարձակապես կապված չեն իրենց ունեցած «լայքերից»:
Այս պահի դրությամբ իմ ընտրությունն այսպիսին է.