2011/12/31

իմ հրաշալի 2011 - շնորհակալ եմ/my awesome 2011 - thank you!

2011-ը հրաշալի տարի էր ինձ և իմ սիրելի մարդկանց համար՝ հագեցած հեքիաթային պահերով, երջանիկ հուշերով, բացահայտումներով, անհավանական կարևորությամբ և հետաքրքիր մարդկանցով, երաժշտությամբ, զվարճանքներով, ճամփորդություններով և, որն ամենակարևորն է, փոփոխություններով [հուսով եմ, որ 2012-ը կլինի առավել ապշեցուցիչ և արտակարգ]

2011 was awesome year for me and my beloved ones full of magic moments, happy memories, discoveries, unbelievably important and interesting people, music, fun, travel - and the most important changes!!! [hope 2012 will be even more stunning and super (yn)]

իմ տարվա բնորոշող|իչ|ները (որոշները պարզապես հապավումներ են, որոնք ինձ համար հատուկ նշանակություն ունեն, թույլ տվեք դրանք չբացահայտել)․
առաջնորդում - էրիկա - կարմիր - շումպետեր - աթչք - ստո - հենրիկ - յենի - արամ - պրահա - գուգ - գհ - իզաբել - փարիզ - սոֆի - հովիկ - սթոք - ջերմուկ - բաղդասարյան - գոռ - տաթև - այբ - սոնա - րիթրիթ - ֆբ - վահե - ջեյսոն - վարքագծային տնտեսագիտություն - նիկոն - երվանդ - հայկ - անդրանիկ - սոկոլով - բաբաջանյան - ամ - մվի - կուբա - եվա - ծիրանագույն

tags of my year (some of them are abbreviations with special meanings for me, so please forgive for not describing them;):
mentoring - erica - red - schumpeter - fflgh - sto - henrik - jenny - aram - prague - gugo - gh - zaz - paris - sofy - hovik - stock - jermuk - baghdasaryan - gor - tatev - ayb - sona - retreat - fb - vahe - jason - behavioral economics - nikon - ervand - hayk - andranik - sokolov - babajanyan - am - mvi - cuba - eva - orange 

2011/09/21

Շնորհավոր անկախությանդ տարեդարձը, ի'մ Հայաստան:

Յոթ տարեկան էի, գրեթե հասակակից իմ հայրենիքի երրորդ հանրապետության հետ: Գրեթե... Այն սերնդից, ով գիտակցված կյանքի ամենաառաջին տարիներում էր: Հիշում եմ ինձ, այն ժամանակ դեռ Լենինի հրապարակում, պապիկիս ձեռքը բռնած երազում էինք ազատ պետության մասին ու հիշում եմ պապիկիս աչքերի փայլն ու ուրախությունը: Իրապես հայրենասեր և շինարար պապիկս մեզ համար երջանիկ, իրենց ապրած կյանքից ավելի լավ ապագա էր երազում: Քիչ էի հասկանում, բայց զգում էի, որ միանգամից ամեն ինչ շատ վատացավ: Պապիկս, որ այդքան երազում էր, սրտի կաթվածով տեղափոխվեց հիվանդանոց, ու ինձ համար անկախությունը հիվանդանոցի տխուր պատերով տպավորվեց: Ով կարդում է գրվածքի հենց այս մասը` հայերենով, նրանց համար ոչ մի նոր բան չեմ ասում, մի ողջ ժողովրդի ապրված դժվար տարիներ: Իսկ իմ մանկությունը դրվագներով պատկերվում է հիշողությանս էջերին.
  • անկախացումից դեռ մի տարի առաջ մոմ էի ստացել նվեր, այնքան գեղեցիկ ու հետաքրքիր դիզայն ուներ, նարնջագույն էր ու հաստ, գծավոր նախշեր ուներ վրան: Այն պահում էի, վառելու մասին չէի մտածում: Հիշատակ-նվեր էր: Սոլֆեջիոյի դասերը հիմնականում երեկոյան ժամերին էին սկսվում (դասացուցակը կազմելիս հովհարային անջատումներ դեռ չկային): Ու իմ հիշատակ մոմը վառվեց. այդ օրը ես թելադրություն չգրեցի և ստացա առաջին և միակ անբավարար գնահատականը: Նայում էի մոմիս ու երազում լույսի մասին:
  • իսկ դուք գիտեք, որ թեյի գույն կարելի է ստանալ շաքարավազը այրելով: Ես էլ չգիտեի. իմացա: 
  • տիկնիկներս, որոնք դեռ մնացել էին "սովետի տարիներից" վերջինն էին, բայց անհամար տիկնիկներ ունեի :Ճ թելից էի պատրաստում: Ու հենց այդ ժամանակ հասկացա, որ սեփական ձեռքերով պատրաստած իրերն ամենաթանկն են, չէ', անգին են... Ապրում էինք մեր ընդարձակ բնակարանի միայն մի սենյակում յոթ հոգով, խաղալու տեղ չկար: Մեր երկու հարկանի մահճակալի օգնությամբ պահարանի վերևում "խաղահրապարակ" էինք պատրաստել եղբորս հետ: Երանի հիմա էլ լիներ այդ տեղը...

2011/05/24

սիրահարված մի քաղաքի կամ տանիքների քաղաք՝ Ստոկհոլմ

in love with one city or the sity of roofs: Stockholm


Ամեն ինչ սկսվեց շատ սովորական մի հարցից. «Ինչ կցանկանայիք ավելացնել մեր ծրագիրն առավել արդյունավետ դարձնելու համար»: «Կցանկանայի այցելել Ստոկհոլմ»: Այդ պահին չէի կարող պատկերացնել, թե պատասխանս կարող է իրականություն դառնալ: Հրավերք, համաձայնություն և… ընդամենը 4 օր տևողությամբ գործուղում Ստոկհոլմ: Նախապատրաստական աշխատանքներն այնքան շատ էին, որ ժամանակ չմնաց զբոսանքի ծրագիր պատրաստել: Բայց կար մի մարդ, շատ լավ մարդ, հին ընկեր, ով հոգ տարավ իմ ազատ ժամանակի ու ճանաչողական մասի համար:
Շատ կարևոր փաստ. սա իմ առաջին ճանապարհորդությունն էր հանրապետությունից դուրս: Ու այնպես ստացվեց, որ օտար քաղաքներից առաջինը Ստոկհոլմը պիտի տեսնեի: Մի խորհուրդ. եթե առաջին անգամ եք ճամփորդում, գերադասելի է առաջինը Շվեդիա, հատկապես Ստոկհոլմ չգնալ: Դրանից հետո այլ վայրերով հիանալու հնարավորությունը կտրուկ նվազում է: Գոնե իմ դեպքում այդպես էր:
Ստոկհոլմի մասին զբոսաշրջիկների համար պատրաստված բավական շատ ու որակյալ ռեսուրսներ կան ու քաղաքի ֆիզիկական բովանդակության մասին երկար չեմ ցանկանա խոսել: Հակիրճ կպատմեմ այն վայրերի մասին, թե որտեղ եմ ես հասցրել լինել և թե որոնք դեռ պիտի այցելեմ :Ճ
Երևանից Ստոկհոլմ ուղիղ չվերթ չկար և ես ընտրեցի Չեխական ավիաուղիների առաջարկած տարբերակը՝ Պրահայով: Արլանդա միջազգային օդանավակայանից մինչև իմ հյուրանոց` Վիլլա Կալլհագեն կամ Շելլհագեն, հասանք մեքենայով, ու, քանի որ, հյուրանոցը գտնվում էր քաղաքի մյուս ծայրում /գրասենյակին մոտ/ առաջին ծանոթությունը քաղաքի հետ եղավ մեքենայի դիմապակուց:
Ստոկհոլմի քարտեզը. մուգ կարմիրով նշված է իմ զբոսանքի հետագիծը
Map of Stockholm. places I visited marked with dark red