2013/10/15

Լուսանկարչական փորձարկումներ - Photo experiments


Փորձում ենք
Գիտե՞ք ինչն է ամենից գրավիչը ստեղծագործելու պրոցեսի ընթացքում. անընդհատ փորձեր անելն ու հետաքրքիր արդյունքներ ստանալը: Ու հենց այդ պահերին է, որ ես երջանիկ եմ:
Սկսում եմ պատմել իմ ֆոտո փորձերի մասին: Ոչ մի նոր բան չեմ հայտնագործում, պարզապես փորձում եմ ու կիսվում J
Հե՛յ գիդի, գիտություն և տեխնիկա ու ամենակարևորը ՖԻԶԻԿԱ՛: Վերջինիս հետ կապված շատ չեմ մանրամասնի, բայց ախր շատ կարևոր տեղ ունի լուսանկարչության մեջ, շատ-շատ: Ինչևէ, պատմեմ, թե ինչպես եմ նկարել այս նկարը, որը չի ենթարկվել ոչ մի հետգործընթացային (էտ post-processing-ի թարգմանությունն էրJ) մշակման:
Մաս 1
Հավանաբար լսած կլինեք բևեռացնող ֆոտո ֆիլտների մասին, իրենց polarization են ասում: Իսկ ավելի կոնկրետ, այս նկարը ստանալու համար օգտագործվել է ճապոնական Marumi Circular polarization ֆիլտր: Լուսանկարչության, հատկապես բնանկարների և լուսային անդրադարձում ունեցող կադրերի համար բևեռացնող ֆիլտրները անփոխարինելի գործիքներ են:
Թե ինչպե՞ս են աշխատում ֆիլտրները, կարող եք կարդալ այստեղ, իսկ ավելի մանրամասն բացատրության համար՝ այստեղ և այստեղ:
Երկու խոսքով. Դրանք 2 մասից բաղկացած պտտվող ֆիլտրներ են, որոնք ունեն հատուկ նշագրում: Կախված նրանից, թե ինչ աստիճանով ենք պտտում ֆիլտրը նշագրման նկատմամբ՝ ստանում ենք տարբեր արդյունքներ:
Օրինակ՝ 
ISO 100, 105mm, f/5.6, 1.6', նշագրումը 90 աստիճան, մոխրագույն ֆոն

ISO 100, 105mm, f/5.6, 1.6', նշագրումը 0 կամ 180 աստիճան, մոխրագույն ֆոն